Լավրով․ Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ
Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Մոսկվայում բանակցությունների ժամանակ կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերին և 2021 թվականի հունվարին և նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ համաձայնությունների կատարման ընթացքը։
«Մենք շահագրգռված ենք ամեն կերպ նպաստելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանների ապառազմականացմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և, ընդհանրապես, վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների և խորհրդարանականների միջև շփումների զարգացման միջոցով»,- ասել է Լավրովը։
Նշվում է, որ ԱԳ նախարարները կքննարկեն նաև տարածաշրջանում համագործակցության վերաբերյալ հարցերը։
News.am