ՀԱՊԿ ԽՎ-ն կոչ է արել պահպանել թունավոր գազերի արգելման Ժնևյան արձանագրությունը

ՀԱՊԿ ԽՎ-ն կոչ է արել պահպանել պատերազմում խեղդող, թունավոր կամ այլ նմանատիպ գազերի և մանրէաբանական նյութերի կիրառման արգելքի մասին Ժնևյան 1925 թվականի արձանագրությունը և հանել դրան վերաբերող վերապահումները։ ՀԱՊԿ ԽՎ համապատասխան հայտարարությունը ընդունվել է երկուշաբթի օրը։

«Մենք հանդես ենք գալիս խեղդող, թունավոր կամ այլ նմանատիպ գազերի և մանրէաբանական նյութերի կիրառման արգելքի մասին Ժնևյան 1925 թվականի արձանագրությունը անշեղորեն պահպանելու և դրան վերաբերող վերապահումները հանելու օգտին»,- ասված է ՀԱՊԿ ԽՎ հայտարարության մեջ։

Երկուշաբթի օրը Միությունների պալատի Սյունազարդ դահլիճում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը։

News.am