ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ԹՎԱՅԻՆ ՔԱՐՏԻ 1 ԴՐԱՄՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱԿՑԻԱՆ
Արդշինբանկը մինչև դեկտեմբերի 17-ը երկարաձգել է Visa Digital վճարային քարտի տրամադրման ակցիան։ Մինչ այս ամսաթիվը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները կարող են պատվիրել թվային քարտը Արդշինբանկ մոբայլ հավելվածից ընդամենը 1 ՀՀ դրամով:
Նշենք, որ թվային քարտերը թողարկվում են առցանց և կարելի է պատվիրել մոբայլ հավելվածի միջոցով՝ առանց բանկ այցելելու:
Արդշինբանկի Visa Digital քարտը հասանելի է 3 արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո:
և քարտապաններին հնարավորություն է տալիս.
• Կատարել առցանց վճարումներ
• Կցել քարտը ArdshinPay-ին, Apple Pay-ին կամ Google Pay-ին և կատարել անհպում վճարումներ անմիջապես հեռախոսով բոլոր POS տերմինալներում, որոնք ընդունում են անհպում վճարումներ։
• Կատարել ցանկացած բանկային գործառնություն, բացառությամբ կանխիկացման. գումար փոխանցել ձեր հաշիվների միջև կամ այլ հաճախորդների ընթացիկ և քարտային հաշիվներին, համալրել ավանդը, վճարել կոմունալ վճարումները, գույքահարկը, տուգանքները և պետական այլ վճարումները:
• Օգտվե՛ք Visa Gold քարտապաններին հասանելի բոլոր արտոնություններից, զեղչերից և կանխիկացումներից:
Թվային քարտերի սպասարկման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ https://bit.ly/3OPkoS6: Արդշինբանկ մոբայլ հավելվածը կարող եք ներբեռնել այս հղմամբ՝ iOS | Android
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: