2022-12-07 14:38
Լրատվական գործակալություններ
«ՔՊ»․ Պատգամավորները պետք է ստորագրեն հանդիսավոր երդման տեքստի տակ
Պատգամավորները պետք է ստորագրեն Ազգային ժողովի նիստում տրված հանդիսավոր երդման տեքստի տակ։
ԱԺ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ և վերջնական ընթերցման ժամանակ այս մասին հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Օրինագիծը, նրա խոսքով, ուղղված է պաշտոնը ստանձնող անձանց պատասխանատվության գիտակցության բարձրացմանը: Հասարակությանը տրված երդումը, նրա կարծիքով, ապագայում լինելու է բարեխիղճ, օրինական և պատասխանատու վարքագծի կարևոր բաղադրիչ։
News.am