Վարդազարյանի և Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի քրեական վարույթը կարճվել է

ՀՀ քննչական կոմիտեն կարճել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրատվամիջոցին հաստատել է տեղեկությունը։

«Այո՛, որոշել են կարճել քրեական վարույթը և մեզ ժամանակ են տվել ներկայացնել միջնորդությունները, ինչը ներկայացվել է: Սպասում եմ միջնորդությունների պատասխանին, որից հետո հանգամանալից կխոսենք կարճման հիմքերի մասին և կմեկնաբանենք իրավիճակը», – ասել է Վարդազարյանը:

Sputnik Արմենիա