Ուզբեկստանը հրաժարվել է «եռյակ գազային միության» մասին Ռուսաստանի մտահղացումից

Ուզբեկստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Ժորաբեկ Միրզամահմուդովը հայտարարել է, որ «եթե անգամ Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագիրր կնքվի, դա դաշինք չի նշանակի»։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Տաշքենդը բանակցություններ են վարում ռուսական գազը հարևան Ղազախստանով մատակարարելու մասին, բայց «դա տեխնիկական պայմանագիր» է լինելու», տեղեկացրել է Reuters-ը։

«Պահանջարկը բավարարելու, ներքին սպառումն ապահովելու և խնդիր լուծելու համար այսօրվա դրությամբ մենք բանակցություններ ենք վարում, որպեսզի գազ և էլեկտրաէներգիա ներմուծենք հարևան երկրներից և ոչ թե ինչ-որ դաշինքի կամ միության միջոցով։ Այստեղ մենք բանակցություններ ենք վարում՝ ելնելով ազգային շահերից, որպեսզի համագործակցենք կոմերցիոն պայմանագրի, առքուվաճառքի հիման վրա և ոչ թե մեր էներգացանցերը հանձնելու միջոցով»,- ասել է Միրզամահմուդովը, տեղեկացրել է «Газете.uz-ը։

Երկրների միջև «եռյակ գազի համաձայնագրի» կնքման նախաձեռնության մասին առաջին անգամ տեղեկացրել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 28-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։ Այն ժամանակ նա նշել էր, որ նախաձեռնությունը Ռուսաստանի նախագահինն է։ «Այսօր Վլադիմիր Վլադիմիրովիչը խոսել է այն մասին, որ մենք պետք է ստեղծենք մի ինչ-որ եռյակ միություն։ Նա պատրաստվում է այս թեմայի վերաբերյալ զանգահարել Ուզբեկստանի նախագահին։ Մենք նույնպես պետք է խորամուխ լինենք այս թեմայի մեջ»,- ասել է Տոկաևը։

News.am