2022-12-08 15:14
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ Ուկրաինայում հակամարտության ավարտը կախված է Զելենսկուց
Վլադիմիր Զելենսկին գիտի, որ ցանկության դեպքում Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են ավարտվել վաղը։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Զելենսկին գիտի, որ ցանկությամբ դեպքում այն կարող է ավարտվել վաղը»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ հակամարտությունը կարող է ավարտվել 2023 թվականին։
News.am