2022-12-08 18:47
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Բուտին փոխանակել են ամերիկուհի Բրիթնի Գրայների հետ
Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Բուտին փոխանակել են ամերիկուհի Բրիթնի Գրայների հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
«2022 թվականի դեկտեմբերի 8-ին Աբու Դաբիի օդանավակայանում հաջողությամբ ավարտվեց Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Բուտին ԱՄՆ քաղաքացի Բրիթնի Գրայների հետ փոխանակելու ընթացակարգը, որոնք պատիժը կրում էին համապատասխանաբար ԱՄՆ-ի և ՌԴ-ի ուղղիչ հիմնարկներում։
Երկար ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը բանակցային գործընթաց էր վարում ԱՄՆ-ի հետ՝ Վ. Ա. Բուտին ազատ արձակելու համար։
Վաշինգտոնը կտրականապես հրաժարվել է երկխոսությունից։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնությանը հաջողվեց վերադարձնել մեր հայրենակցին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
News.am