2022-12-08 18:48
Լրատվական գործակալություններ
0
Բաբայան․ ՌԴ խաղաղապահ առաքելությունը պետք է ստանա միջազգային մանդատ՝ անորոշ ժամանակով
Արցախը ցեղասպանության վտանգի տակ է հայտնվել. Քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է քայլեր ձեռնարկի՝ Արցախին օգնելու, սատարելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
«Լավագույն տարբերակն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուսական խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ, այսինքն՝ նաև իրենք արտոնեն ռուս խաղաղապահների առկայությունը և տեղակայումը Արցախում՝ ոչ միայն մինչև 2025 թիվը, այլ նաև անորոշ ժամանակով, քանի չի կարգավորվել հակամարտությունը»,- նշել է նա։
News.am