Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի

Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Մանուչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Արման Թամրազյանը։

Նշենք, որ Բերդ համայնքի նախկին ղեկավարի անազատության մեջ գտնվելու ժամկետը լրանում է նոյեմբերի 10–ին։

Հիշեցնենք, որ Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է նոյեմբերի 10-ին վաղ առավոտյան՝ Բերդ համայնքում ահավագանու նիստից առաջ, որի օրակարգում եղել է համայնքապետի ընտրության հարցը։ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։ Քրեական վարույթը վերաբերում է ինքնակամ շինության հետևանքները չվերացնելուն։