ԵԱՏՄ երկրների առաջնորդները 15 փաստաթուղթ են ստորագրել

ԵԱՏՄ երկրների առաջնորդները Բիշքեկում կայացած գագաթաժողովի արդյունքներով 15 փաստաթուղթ են ստորագրել, մասնավորապես՝

12014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն՝ էլեկտրոնային եղանակով ծառայություններ մատուցելիս անուղղակի հարկերի գանձման կարգը սահմանելու մասով;

2«Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին» որոշում;

3«Եվրասիական տնտեսական միության 2023 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» որոշում;

4«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 63-րդ կետում փոփոխություններ կատարելու մասին» որոշում;

5«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին» որոշում;

6«Եվրասիական տնտեսական միության շրջանակում ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին որոշում, որոնցում գործում է ծառայությունների միասնական շուկան»;

7«Ծառայությունների ազատականացման առաջնահերթ ուղղությունների ցանկի մասին» որոշում՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) սահմանման համար, որոնցով կշարունակվի անցումային շրջանի ընթացքում ազատականացման ծրագրերին համապատասխան ԵԱՏՄ շրջանակում միասնական շուկայի ծառայությունների ձևավորման ուղղությամբ աշխատանքը;

8««Հանուն Եվրասիական տնտեսական միության զարգացման» մեդալով պարգևատրելու մասին» որոշում;

9«Եվրասիական տնտեսական միության մարմիններում արտաքին աուդիտի (վերահսկողության) մասին դրույթում փոփոխություններ կատարելու մասին» որոշում;

10«Եվրասիական տնտեսական միության 2021 թվականի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության մասին» որոշում;

11«Եվրասիական տնտեսական միության 2023 թվականի բյուջեի մասին» որոշում;

12«Տնտեսվարող սուբյեկտների կողմից Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս վճարվող տուրքի չափը հաստատելու մասին» որոշում;

13«Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահության մասին» որոշում;

14«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ժամանակի և վայրի մասին» հրամանագիր;

15«Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների մասին» հարցի շրջանակում հանձնարարական։

Բարձր մակարդակով հանդիպումը կայացել Է Բիշքեկում։ Բանակցություններին մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

News.am