Մամիջանյան․ Կոռուպցիայի մակարդակի մասին վկայում են պաշտոնյաների հայտարարագրերը

Հայաստանում կոռուպցիայի մակարդակը հասկանալու համար պարզապես պետք է բացել իշխող կուսակցության պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը նրանց պաշտոնը ստանձնելու ժամանակ և այժմ։ Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Նա հիշեցրեց, որ պատգամավորները մեծ գումարներ, տներ, Երևանի կենտրոնում բնակարաններ են հայտարարագրում։

«Եթե չեմ սխալվում պատգամավորներից մեկը և վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականը մի քանի տարում 150 հազար դոլար է կուտակել։ Տաքսի վարելու մեջ ոչ մի վատ բան չկա, ես ինքս նույնն արել եմ ԱՄՆ-ում սովորելու տարիներին, բայց նույնիսկ այնտեղ այդքան գումար չեմ կարողացել հավաքել։ Եթե չեմ սխալվում նա Աննա Հակոբյանի ընկերն է», – նշեց Մամիջանյանը։

Ընդդիմադիրը նշեց նաև պետական գնումների դեպքում մրցույթների բացակայության մասին։

Նա խոստովանեց, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք երկրում կոռուպցիա եղել է՝ վստահեցնելով, որ այդ երևույթի դեմ ինստիտուցիոնալ պայքար էր տարվում ։

Խորհրդարանականը համոզմունք հայտնեց, որ ներկայիս իշխանությունները շատ ավելի կոռումպացված են, քան նախորդները. «Ներկայիս իշխող ռեժիմը, ժողովրդին խաբելով երկրում համատարած կոռուպցիայի մասին թեզերով, եկավ իշխանության և ոչինչ չի ապացուցում։ Երկրորդ անգամ նրանք խաբեցին 2021-ին գերիների վերադարձի հարցում՝ քվեարկողների ձայների դիմաց կեղծ խաղաղության օրակարգ վաճառելով»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

News.am