2022-12-10 08:19
Լրատվական գործակալություններ
0
Չինաստանն ու Պարսից ծոցի երկրները ներդրումային կենտրոն կստեղծեն
Չինաստանն ու Պարսից ծոցի երկրները ներդրումային կենտրոն կստեղծեն, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ ելույթ ունենալով տարածաշրջանի և Չինաստանի առաջնորդների մասնակցությամբ առաջին գագաթաժողովի բացմանը, հաղորդում է Al Arabia-ն:
«Պարսից ծոցի երկրներն ու Չինաստանը համատեղ ներդրումային կենտրոն կստեղծեն։ Մենք կամրապնդենք համագործակցությունը Պարսից ծոցի երկրների հետ «մաքուր» էներգետիկայի ոլորտում ներդրումների հարցում»,-ասել է Ծինփինը։
Ծինփինը պետական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։
News.am