ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ից, Ուկրաինայից, Ադրբեջանից մի շարք անձանց նկատմամբ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է մի շարք երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Չինաստանից, Իրանից և Ադրբեջանից անձանց նկատմամբ՝ «կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների» պատճառով պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին ասվում է գործակալության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Պետդեպարտամենտի տվյալներով՝ պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ ԿԸՀ-ի, ինչպես նաև «Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների» հարցում ներգրավված մի շարք անձանց, այդ թվում՝ ՌԴ նախագահի աշխատակազմի անդամներ Օլեգ Նեստերովի և Եվգենի Կիմի նկատմամբ։

Պատժամիջոցներ են կիրառվել նաև Կիևի շրջանային վարչական դատարանի նախագահ Պավլո Վովկի և ընտանիքի երկու «ամենամոտ» անդամների նկատմամբ՝ «դատական ​​և հասարակական գործընթացներին միջամտելու դիմաց կաշառք վերցելու համար»։

Բացի այդ, ԱՄՆ-ը սահմանափակումներ է մտցրել Հաիթիից, Ինդոնեզիայից, Պերուից և Շրի Լանկայից եկած անձանց համար:

News.am