Արա ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԱՐՍԵԼՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄՆԱԼՈՒՆ

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է Մինչև բոլորը անիմաստ քննարկումներ են իրականացնում, նիկոլը պատրաստվում է հերթական պատերազմը մարսելուն և իշխանության մնալուն։

Համացանցում հայտնի "ինչպես դառնալ միլիոնատեր" դասընթացները վարում են մարդիկ, որոնք միլիոնատեր չեն և երբեք չեն էլ դառնա։ Նույնը Հայաստանում "փորձագետներն են", որոնք "գիտեն" ընդդիմության բոլոր սխալները, բայց արի ու տես որ որևէ բան չեն կարող անել։ Դե ակնհայտ ա, որ եթե կարողանային, ապա շատ շուտվանից, նույնիսկ նիկոլից առաջ, իշխանություն կդառնային։ Իհարկե կան նաև իրական մասնագետներ, որոնց խոսքը շատ ողջունելի է։

«Բա ի՞նչ անել» հարցին կա մեկ պատասխան։ Ինչքան հնարավոր է շատ արթնացնել մեր ժողովրդի մեջ հայ լինելու բնազդը բոլոր հնարավոր ձևերով։ Կարթնանան թե ոչ, չգիտեմ։ նիկոլը իրականում ցույց է տվել մարդկանց ամենահեշտ ապրելու ձևը` հայ չլինելը. ուրախանալ միայն փողով և տեսարանով` անտեսելով բոլոր վտանգները։

Քննարկեք ոչ թե ընդդիմության սխալները, այլ այս ապազգային իշխանության մնալու բոլոր վտանգները։

Yerevan Today