ՌԴ ԱԳՆ․ «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը հանդիպումը կարող է կայանալ մոտ ապագայում

Առաջիկա ամիսներին կարող է տեղի ունենալ «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի երկրորդ հանդիպումը։ Տեղեկությունը ՏԱՍՍ–ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ներկա պահին շարունակվում են մշակվել «3+3» ձևաչափով երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական եղանակները։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենան առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից` հրավեր կարող է ուղղվել նաև Վրաստանին»,– ասել է Գոնչարը։

Նրա խոսքով` ռուսական կողմը համոզված է, որ մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից ելնելով` «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը պահանջված է։

Բացի դրանից, Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացմանը, ինչին կնպաստի տրանսպորտային երթուղիների վերականգնումը։

«Մեծ հետաքրքրություն են ներկայացնում համատեղ նախագծային գործունեության հեռանկարները ենթակառուցվածքների արդիականացման գործում` ոչ միայն տրանսպորտի, այլև էներգետիկայի ոլորտում։ Նման համագործակցությունը կնպաստի տարածաշրջանային բազմակողմանի կապերի հաստատման միջոցով տարածաշրջանում վստահության ամրապնդմանը, կդառնա հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին աջակցելու հենասյուներից մեկը»,– ասել է դեպարտամենտի տնօրենը։

Sputnik Արմենիա