2022-12-10 15:52
Լրատվական գործակալություններ
Կլաար․ ԵՄ-ն ակտիվ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ
ԵՄ-ն ակտիվ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ, սակայն ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ստամբուլում TRT World Forum համաշխարհային ֆորումի շրջանակում, հաղորդում է ֆորումի թվիթթերյան օգտահաշիվը։
«30 տարվա հակամարտությունից հետո մեծ ջանքեր են պահանջվում վստահության մթնոլորտ ստեղծելու համար, և ԵՄ-ն պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկի այդ նպատակին հասնելու համար»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ երկու կողմից էլ անհրաժեշտ է առաջնորդություն, և խոսքը ոչ միայն երկու պետությունների ղեկավարների ջանքերի, այլև հայ և ադրբեջանական հասարակությունների միջև վստահության ստեղծմանն ուղղված միջոցների մասին է:
News.am