2022-12-12 11:07
Լրատվական գործակալություններ
Թուրք գեներալը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Թուրք գեներալ Բահթիյար Էրսայը պաշտոնապես նշանակվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական:
Եվս մեկ փաստ, որը վկայում է, որ Թուրքիայի զինված ուժերը փաստացի վերահսկում են Ադրբեջանի ԶՈւ-ն: Իմիջիայլոց, համարվում է, որ հենց Էրսայն է եղել Արցախյան երրորդ պատերազմում Ադրբեջանի ռազմական գործողությունները համակարգողը Թուրքիայի կողմից»։
Panorama.am