2022-12-12 11:35
Լրատվական գործակալություններ
«Բնապահպան» ադրբեջանցիները կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս պահին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանցիները հանդիպում են պահանջել Արցախում տեղակայած ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ՝ պնդելով բնական պաշարների շահագործման անթույլատրելիությունն Արցախի երկու հանքավայրում։
Sputnik Արմենիա