Պուտինը Ալիևի հետ քննարկել է եռակողմ համաձայնությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, երկրների ղեկավարները քննարկել են եռակողմ համաձայնությունները և պայմանավորվել հետագա շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին և այս տարվա հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացման որոշ գործնական ասպեկտները, այդ թվում Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին», - նշվում է հաղորդագրությունում։
News.am