ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ 26 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ

Դեկտեմբերի 6-ին Արագածոտնում տեղի ունեցավ Հայաստանում արհեստական ինտելեկտով հագեցած նոր ամենամեծ արևային ֆվ կայանների բացման հանդիսավոր արարողությունը։ Այս նախագիծն իրականացվում է «Օպտիմում Գրուպ» ընկերությունների խմբի մաս կազմող «Հելիոս Էներջի» և «Բարի Արև»ընկերությունների կողմից՝ «Արդշինբանկի» ֆինանսավորմամբ:

В Арагацотне состоялась церемония открытия новых крупнейших в Армении солнечных электростанций, оснащенных искусственным интеллектом

«Ծրագիրն իսկապես հավակնոտ է, քանի որ խելացի էներգամատակարարումը կյանքի նոր որակ է, հետևաբար՝ նոր հնարավորություններ»,- նշում է վարչության նախագահի տեղակալ Արթուր Գյուլյազյանը: «Բանկը ֆինանսավորել է իրականացվող պրոեկտի 87%-ը, որը կազմում է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար։ Մեր ներդրումները «Հելիոս Էներջի»-ում (4 էլեկտրակայան 5 ՄՎտ հզորությամբ) կազմել են շուրջ 16,4 մլն ԱՄՆ դոլար։ Երկրորդ ընկերությունը՝ «Բարի Արև»-ը, որը նույնպես «Օպտիմում Գրուպ» խմբի անդամ է, Արդշինբանկի ֆինանսավորմամբ կառուցել է 5 ՄՎտ հզորությամբ 3 էլեկտրակայան, ներդրումների ծավալը կազմել է շուրջ 9,3 մլն ԱՄՆ դոլար։

Արդշինբանկը առաջիններից էր ՀՀ բանկային համակարգում, ով սկսեց իրականացնել նման ծավալի արևային էներգետիկայի ֆինանսավորում և ընդհանուր առմամբ Արդշինբանկի ներդրումները արևային էներգիայի ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում կազմել են շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար, կառուցվել է 14 էլեկտրակայան»,- եզրափակեց Ա.Գյուլյազյանը։

«Հելիոս Էներջի» ՍՊ-ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանի խոսքով, Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դիրքավորվելու որպես կանաչ էներգիա արտադրուղ առաջատար երկիր։

«Իր յուրահատուկ աշխարհագրական և կլիմայական պայմանների շնորհիվ Հայաստանը մեծ հեռանկարներ ունի այլընտրանքային էներգիայի այս ուղղության զարգացման համար։ Մեր ընկերությունը զբաղվում է արևային ջերմային և ֆոտոէլեկտրական համակարգերի տեղադրմամբ, ջերմային պոմպերի տեղադրմամբ, վերականգնվող էներգիայի համակարգերի սպասարկմամբ և վերականգնվող էներգիայի ոլորտում արտադրանքի մշակմամբ։ Մենք նաև տեղադրում ենք վերականգնվող էներգիայի կայաններ։ Հույս ունենք, որ մեր տեխնոլոգիաները ժամանակի ընթացքում կկարողանան զբաղեցնել աշխարհում առաջատար դիրքեր շուկայի այս սեգմենտում»,- նշեց Հ. Հարությունյանը։

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Основная тема:
Теги: