2022-12-12 14:00
Լրատվական գործակալություններ
Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանների» թվում կան նախկին զինվորականներ
Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանների» թվում կան նախկին զինվորականներ, նրանցից մի քանիսը ճանաչվել ու նույնականացվել են։ Մյուսների մասին գրում են սոցիալական ցանցերում:
168.am-ի տեղեկություններով՝ «բնապահպանների հանրահավաքի» մասնակից, պահեստազորի կապիտան, ծնունդով Երևանից Թելման Գասիմովը տիրապետում է հայերենին։ Շատ լուսանկարներում Գասիմովը զինվորական համազգեստով է։ Դրանցից մեկում Գասիմովը կանգնած է ռամիլ սաֆարովի կողքին:
News.am