Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԻՆՔՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՐՏՆՅՈՐՆ Է

Երբ հայտնի անձն ասում է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում, պետք է հասկանալ, թե ում են ուղղված այդ խոսքերը և ինչի է դա ասում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաև նշել է. «Դրանով նա այդ թուրքերին ցույց է տալիս, որ Հայաստանում կա նեգատիվ վերաբերմունք իրենց հանդեպ ու ինքն իրենց համար հնարավորինս լավագույն պարտնյորն է, ում հետ կարող են բանակցել ու չպետք է իր դեմ անհնարին պահանջներ դնել, ինչը հայ հանրությունը չի ընդունի և արդյունքում իշխանության կգան «ռևանշիստները»:

Նույնն անում է ռուսների հանդեպ, ձևավորելով հակառուսական տրամադրություններ, ռուսներին ցույց է տալիս, որ իրենց համար լավագույն պարտնյորն ինքն է, հակառակ դեպքում իշխանության կգան «քյառթու» հակառուսները։

Արդարության համար պետք է ասել, որ նախկինները նույնպես նույն տեխնոլոգիան էին կիրառում, բայց անհամեմատ ավելի թույլ դոզաներով, իրենց հնարավորությունների սահմաններում»:

Aysor.am