2022-12-12 19:59
Լրատվական գործակալություններ
Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից։
Այդ մասին որոշում է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,-մասնավորապես նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Sputnik Արմենիա