«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԾ ԽՄԲԱՔԱՆԱԿՈՎ ԾԱՆՐ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ Է ՀԱՆԵԼ ԱՐՑԱԽԻՑ

«Հրապարակ» թերթը գրում է. Մինչ դեկտեմբերի 3-ը, երբ ադրբեջանցի «բնապահպանները» բնապահպանական խնդրի անվան տակ կփակեին Լաչինի ճանապարհը, Ալիևը հող էր նախապատրաստում՝ հայտարարելով, թե այդ ճանապարհով ռազմական տեխնիկա է փոխանցվում։

Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, ընդառաջելով այդ հայտարարություններին և կատարելով Ալիևի հերթական պահանջը, Փաշինյանը հանձնարարել է մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա հանել Արցախից, որպեսզի Ալիևին ապացուցի, որ ինքը ոչ թե զինում է, այլ հակառակը՝ զինաթափելու է Արցախը։

Սակայն, ինչպես բոլոր, այս նվաստացուցիչ քայլն էլ չփրկեց Փաշինյանին, և շաբաթներ անց բնապահպանների քողի տակ թաքնված զինվորականները փակեցին Լաչինի միջանցքը։

Verelq.am