Ակցիայի մասնակիցներ․ Խնդրում ենք, որ ՌԴ-ն քաղաքական որոշումներ կայացնի Լաչինի հարցով
Ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիա անողները Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ գնացին։
Հայտնել էինք, որ երեկ առավոտից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այսօր Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա է` ի պաշտպանություն Արցախի
«ՀՀ–ն քաղաքացիները և Արցախում բնակվողները շնորհակալ են ՌԴ–ին և ռուսական խաղաղապահ ուժերին, որ չնայած Ադրբեջանի տեռորիստական մոտեցումների, փորձում են որոշակի անվտանգություն ապահովել։ Սակայն այստեղ ենք, որ խնդրենք` ՌԴ–ն քաղաքական որոշումներ կայացնի և խաղաղապահներին հնարավորություն տա քայլեր ձեռնարկել Ադրբեջանի տեռորիստական քայլերը զսպելու համար»,–հայտարարեցին ակցիայի մասնակիցները։
Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն։
Sputnik Արմենիա