ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԺԱՄԸ 16:30-ԻՆ ԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Հարգելի հայրենակիցներ,
Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են։ Մեր հայրենակիցները ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին։
Ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց և ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, ինչը գործող վարչախմբի պարտվողական կեցվածքի, ապիկար արտաքին և անբարո ներքին քաղաքականության հետևանք է։
Արցախի հայության ապրելու խնդիրը նաև քոնն է, յուրաքանչյուր հայինն է, մերն է։
Վաղը ժամը 16:30-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության Հրապարակ միասնության հրատապ հավաքի, անկախ քաղաքական պատկանելությունից և մեզ տարանջատող այլ երկրորդական գործոններից։
Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ ի ցույց և ի գործ դնենք արցախցի քույրերին և եղբայրներին մեր անվերապահ աջակցությունը։
Լաչինի միջանցքը նաև քո կյանքի ճանապարհն է։
Արցախը տեր ունի՝ արցախցին է։
Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է։
Հայ ժողովուրդն էլ ինքն իր տերն է։
Տիրոջ իրավունքով ժամը 16:30-ին արի Հանրապետության Հրապարակ։
Հայաստանի Հանրապետական կուսակցություն