2022-12-14 12:44
Լրատվական գործակալություններ
Անահիտ Ավանեսյանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցով դիմել է ԱՀԿ-ին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցով դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ հայտարարեց, որ Արցախում դեղորայքը կբավականացնի ընդամենը մի քանի օր, հետո կարող է հումանիտար աղետ սկսվել։
«Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ակնկալելով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների արագ արձագանքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում հասունացող հումանիտար աղետին»,–ասաց Խաչատրյանը։