Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին հորդորում է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանին հորդորում է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

«Մենք անհանգստացած ենք Լաչինում երթևեկության խափանումներով, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղում մատակարարման գծի շրջափակմանը: Կոչ ենք անում Ադրբեջանին վերականգնել տրանսպորտային և էներգետիկ մատակարարումները հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար», – ասված է Twitter–ում հրապարակված հաղորդագրությունում։

Sputnik Արմենիա