2022-12-15 14:17
Լրատվական գործակալություններ
Պետք է ամրապնդել երկխոսությունը. Չինաստանի ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի մասին
Պեկինը հուսով է, որ տարածաշրջանի երկրները կամրապնդեն երկխոսությունն ու փոխգործակցությունը։ Այս հայտարարությունն արել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը` մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մենք հուսով ենք, որ տարածաշրջանի համապատասխան երկրները կամրապնդեն երկխոսությունն ու փոխգործակցությունը և համատեղ կպահպանեն տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև բնակչության հանգիստ կյանքը», - ասել է չինացի դիվանագետը:
Sputnik Արմենիա