2022-12-15 15:11
Լրատվական գործակալություններ
Արտակ Բեգլարյան․ Կարող եմ բողոքի ակցիայի ավելի խիստ ձևերի դիմել
Ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ճանապարհն ամբողջությամբ ապաշրջափակված չէ, և չեմ բացառում, որ կարող եմ բողոքի ակցիայի ավելի խիստ ձևերի դիմել։ Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ղարաբաղի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նա պարզաբանեց, որ դա կախված է իրավիճակից։
«Մենք փակել ենք մեքենաների համար ՄԱԿ-ի գրասենյակ մուտքն ու ելքը։ Սա սիմվոլիկ է․ քանի դեռ փակ է Ղարաբաղի մուտքը, պետք է փակ լինի նաև մուտքը ՄԱԿ-ի գրասենյակ », – հավելեց Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց նստացույց էր սկսել՝ ի պաշտպանություն Ղարաբաղի։
News.am