ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի լիազորությունները դադարեցվել են
ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի լիազորությունները դադարեցվել են, իր իսկ դիմումի համաձայն։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը։
«Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել երեկ, իսկ այսօր այն օրենքով սահմանված կարգով քննարկվել է ԲԴԽ-ում»,– գրված է հաղորդագրությունում։
Ստեփան Միքայելյանը կշարունակի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում:
Նշենք, որ ամիսներ առաջ 168.am–ը գրել էր, որ հենց ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանն է կազմակերպել ԲԴԽ նախկին նախագահներ Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի հանդիպումը, որից հետո հրապարկվել էր նրանց սկանդալային զրույցի ձայնագրությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին իր լիազորությունները դադարեցրել էր նաև ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Դեկտեմբերի 7–ին ԱԺ–ում ԲԴԽ անդամի պաշտոնում նրա փոխարեն ընտրվեց քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը։
Sputnik Արմենիա