2022-12-16 09:15
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դեկտեմբերի 15–ի ժամը 20։00–ի սահմաններում կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է:
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն անցած գիշեր կրակ էին բացել երկու ուղղությամբ։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) և Սրաշենի (Սյունիքի մարզ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Sputnik Արմենիա