2022-12-16 09:17
Լրատվական գործակալություններ
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։
Փաթեթը, որի մանրամասները չեն նշվում, հավանության է արժանացել ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ։
Եվրահանձնաժողովն անցյալ շաբաթ առաջարկել էր արգելել ևս 200 ռուս պաշտոնյաների և սպաների ուղևորությունները և սառեցնել նրանց ակտիվները՝ որպես միջոցառումների նոր փաթեթի մաս:
News.am