2022-12-16 11:11
Լրատվական գործակալություններ
Սամանթա Փաուեր․ Լաչինի միջանցքը անհապաղ պետք է բացվի
Լաչինի միջանցքը անհապաղ պետք է բացվի, քանի որ դրա փակումը կարող է հանգեցնել լուրջ հումանիտար աղետի։ Այս մասին իր Թվիթերում գրել է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։
«Այդ միջանցքը կարևոր երթուղի է այնքան անհրաժեշտ սննդամթերքների և դեղորայքի հոսքի համար, որոնք պետք է ազատ տեղափոխվեն»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիներն այսպես կոչված «բնապահպանների» անվան տակ փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախը կապում է Հայաստանի հետ։ Բացի այդ, Ադրբեջանը նաև անջատել է հանրապետություն գազի մատակարարումը։
News.am