Ռուս խաղաղապահների հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն անցել են Լաչինի միջանցքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն անցել են Լաչինի միջանցքով։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի բեռնատարներ անցնում ադրբեջանցի «բնապահպանների» կողքով։

 


Դեկտեմբերի 14-ին և 15-ին ռուս խաղաղապահների ևս երկու շարասյուն հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներով անցել են Լաչինի միջանցքով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը ընդհատվել էր Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 13-ին: