Փաստաբան․ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ԵՎ ԱՍԵԼ, ՈՐ ՍԽԱԼՎԵԼ Է, ԵՐԲ ԱՍԵԼ Է՝ ԳՐԱՎԵԼ ԵՆՔ ԿՈՎՍԱԿԱՆԸ
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«44 օրյա պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանի մասին այնքան Է խոսվել, որ կարծես թե ասելու բան չի մնացել, բայց...:
Օրերս ծանոթանում էի գործի նյութերին և հանդիպեցի հետևյալ տեղեկատվությանը.
2020թ հոկտեմբերի 19-20-ին ազերները գրավում են Կովսականը (Զանգելան), դպրոցի շենքի վրա դնում իրենց դրոշը և նկարելով գցում համացանց:
Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 21-ին մերոնք հրաման են ստանում Կովսականում կատարել մարտական առաջադրանք, սակայն ընկնում են շրջափակման մեջ, 40 անձ սպանվում կամ գերեվարվում է:
Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 22-ին Արծրուն Հովհաննիսյանը ,,Հայլուր,, ծրագրի ընթացքում հայտնում է, որ մերոնք ազերներին կոտորել են Կովսականում, իսկ դրոշը կեղծ է:
Հասկանում ե՞ք. Կովսականը գրավված, դպրոցի տանիքին դրոշը դրած, մերոնց գործողությունները ձախողված, 40 անձ սպանված կամ գերեվարված, իսկ Արծրունն ասում է, չհավատաք. աննախադեպ հաղթանակ ենք գրանցել:
Դե իսկ հետո քննիչի մոտ ցուցմունք է տալիս, որ սխալվել է:
44 օր սրանք մեզ կերակրել են էսպիսի կտերով ու մենք էլ կույր հավերի նման կերել ենք էդ կտերը:
Կա՞ր արդյոք Արծրունի գործողություններում պետական դավաճանության հանցակազմ, թե՞ ոչ, դեռ կքննարկենք»: