2022-12-17 11:57
Լրատվական գործակալություններ
ԵՄ դիտորդները Լաչինի միջանցք չեն մտել. Տոյվո Կլաարը` տարածվող տեսանյութի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է տեսանյութը, որում երևում են եվրոպական դիտորական առաքելության ներկայացուցիչները։
«Տեսանյութ է տարածվում այն մասին, թե ինչպես են Եվրոպական Միության առաքելության դիտորդները դիտարկում իրականացնում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ Դիտորդն այդ ժամանակ եղել է հայ–ադրբեջանական սահմանից մոտ 1.2 կմ հեռավորության վրա գտնվող անցակետում։ ԵՄ դիտորդական առաքելությունը, իր մանդատի համաձայն, գործում է բացառապես Հայաստանի տարածքում և միջանցքի հատված չի մտել»,– Twitter–ում գրել է Կլաարը։
Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել և նշվել, որ ԵՄ դիտորդները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փակ հատվածում դիտարկումներ են իրականացնում։
Sputnik Արմենիա