«Հրապարակ». ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑՎԻ, ԵՎ ԵՐԲ ԱՂՄՈՒԿԸ ԴԱԴԱՐԻ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԻՐ ՊԱՀԱՆՋԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական շրջանակներում անհանգստություններ ունեն, որ թեպետ դիմադրում են և պատրաստ են օրեր շարունակ զրկանքների դիմանալ, սակայն ոչ մի սանտիմետր զիջումների չգնալ, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենց թիկունքում՝ ՀՀ իշխանությունները նույնը կանեն։

Երեկվանից Արցախում խոսակցություններ են ծավալվում, որ հնարավոր է ճանապարհը բացվի, և երբ աղմուկը դադարի, Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմն իրականացնի իր պահանջը՝ ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրելու վերաբերյալ։ Եվ որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է դա ներկայացնի որպես լավագույն լուծում՝ ասելով, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին ևս նման ռեժիմ կգործի, կարևորը՝ դա չի լինի միջանցքային տրամաբանությամբ, մինչդեռ նորմալ մարդիկ հասկանում են, որ իրավիճակները բոլորովին տարբեր են։ Հիշեցնենք, որ Ալիևը քանիցս հայտարարել է, որ Սյունիքում իրենք ևս պիտի ստանան այնպիսի ճանապարհ, ինչպիսին գործում է Լաչինում»։

Aysor.am