2022-12-17 16:23
Լրատվական գործակալություններ
Արման Թաթոյան. Ադրբեջանը, անպատժելիությունից ոգևորված, կրկին անելու է նման սադրանքներ
Ճանապարհի ապաշրջափակման հարցն առաջնահերթ է, բայց բացի դա անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ Արցախի համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Ադրբեջանն էլի է փակելու, ոտքը պնդացրել է այսպես ասած: Ադրբեջանը, անպատժելիությունից ոգևորված, կրկին անելու է նման սադրանքներ»,- նշեց նա:
Հարցին, թե ինչ տվեց միջազգային արձագանքը խնդրի լուծման համար, Թաթոյանը պատասխանեց. «Գնահատելու չափանիշն ակնհայտ է, որ արդյունք լինի, որ բացվի ճանապարհը, սադրանքներ տեղի չունենան, հետևաբար պարզ է պատասխանը»:
News.am