Շուրջ 30 եվրոպացի պատգամավորներ դիմել են Շառլ Միշելին և Ժոզեպ Բորելին
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված Եվրախորհրդարանի ոտ 30 պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոիզոն։
«Իմ նախաձեռնությամբ մոտ 30 եվրոպացի պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ և գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված իրավիճակի հարցով։ Մենք կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել՝ մեղմելու բնակչության վիճակը»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից, այսպես կոչված, «բնապահպանների» անվան տակ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։
News.am