2022-12-19 07:58
Լրատվական գործակալություններ
Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից։ Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19–ին Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարել էր։
ԱԱԾ–ն նախօրին միջնորդություն էր ներկայարցել դատարան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, սակայն դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժել էր ԱԱԾ քննիչի միջնորդությունը, և ազատազրկումից երկու ամիս անց փաստաբանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից։
Yerevan Today