2022-12-19 21:05
Լրատվական գործակալություններ
Շարմազանով․ Եթե սա չէ՞ դավաճանությունը պետական ու ազգային շահի նկատմամբ, բա էլ ո՞րն է
Դավաճանությունն ինչպե՞ս է էլ լինում. հարցադրում է հնչեցնում ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:
«ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պնդում է, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին պատրաստ էր տրամադրել ռազմատեխնիկական օգնություն, բայց Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվեց։
Հասկանում եք ի՞նչ է կատարվում։
Մի կողմից՝ Նիկոլն ու նիկոլականները խոսում են զենք չունենալու մասին, իսկ մյուս կողմից՝ հրաժարվում են ՀԱՊԿ-ից անվճար ու ներքին գներով զինամթերք ստանալու օժանդակությունից։
Եթե սա չէ՞ դավաճանությունը պետական ու ազգային շահի նկատմամբ, բա էլ ո՞րն է»,- գրել է Շարմազանովը։
Verelq.am