2022-12-20 08:12
Լրատվական գործակալություններ
Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ բանակցային գործընթացը
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ երթևեկությունը վերսկսելու վերաբերյալ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Լաչինի միջանցքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում։ Ապահովվել է ուխտավորների ուղեկցումը Ամարասի և Գանձասարի վանքեր։
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ կամ սադրանքներ չեն արձանագրվել, ասվում է հաղորդագրության մեջ։
News.am