2022-12-20 15:05
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երեքշաբթի, Հայաստանի հարցապնդմամբ, նիստ կանցկացնի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին գտնվող շրջանի իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի նշվել է խորհրդի աշխատանքի ծրագրում։
Ինչպես ճշտել է ՏԱՍՍ աղբյուրը, ուշադրության կենտրոնում է լինելու իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցած շաբաթ այցելել էր Նյու Յորք և հանդիպել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ։ Միրզոյանը բարձրացրել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի թեման։
News.am