2022-12-20 15:28
Լրատվական գործակալություններ
0
Հարութ ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ․ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՓԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ԻՐԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ Է՝ ՓԱԿԵԼ Է ԲԱՔՈՒ-ՆԱԽԻՋԵՎԱՆ ՄԱՅՐՈՒՂԻՆ
Արդեն քանի օր է լռել եմ տեսնեմ մեր գործող իշխանությունը կխոսի՞ թե՞ կփորձի Բերձորի խնդիրը շահարկել մեր բնական դաշնակիցներին փչացնելու նպատակով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Փակագիծ» վերլուծական հարթակի համակարգող, իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը:
Նա նաև նշել է. «Իրանը քանի օր է Բաքու-Նախիջևան մայրուղին, որը անցնում է Իրանի տարածքով, փակել է։ Դա արվել է Բերձորի միջանցքի փակելուց հետո։ Նիկոլը և իր չինովնիկները անդադար մեղադրում են բարեկամներին, որոնք ըստ իրենց, չեն արձագանքել ադրբեջանցիների լկտիությանը:
Մի ամբողջ լրատվական համակարգ մակաբույծ լրագրողներով ու հաղորդավարերով ունեք, չգիտեի՞ք Իրանը ոչ միայն արձագանքել է, այլ փոխադարձ քայլով, փակել է ադրբեջանի ճանապարհը։
Մի փչացրեք մեր հարաբերությունները վաղեմի բնական դաշնակցի հետ»։