2022-12-20 18:05
Լրատվական գործակալություններ
Իրանը հուսով է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն արագ կկարգավորվի
Իրանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի հարցը արագ կկարգավորվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ճանապարհով։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Իրանը միշտ շեշտը դրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի խաղաղ կարգավորման վրա։ Հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների լիարժեք կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին»,- ասել է նա։
Քանաանին նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը անհարկի լարվածության բացառում է պահանջում:
Sputnik Արմենիա