2022-12-21 09:03
Լրատվական գործակալություններ
Վալերի Բուայեն Ֆրանսիայի նախագահին կոչ է արել միջամտել Արցախում ստեղծված իրավիճակին
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Ֆրանսիայի նախագահին կոչ է արել միջամտել Հայաստանից ու աշխարհից կտրված Արցախում ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ստեղծված իրավիճակին։
«Բախվելով Արցախում տիրող դրամատիկ իրավիճակին և մեր հայ դաշնակիցներին սպառնացող վտանգին՝ ևս մեկ անգամ խնդրում եմ երկրի ղեկավարին միջամտել։ Հանուն մեր արժեքների, որոնց համար մենք պաշտպանում ենք Ուկրաինային, մենք պետք է փրկենք հայերին»,- գրել է սենատորը Facebook-ի իր էջում։
News.am