2022-12-21 13:55
Լրատվական գործակալություններ
Իրանի դեսպան. Խնդիրների լուծման լավագույն միջոցը բանակցություններն են
Իրանի դիրքորոշում այն է, որ պետք է հարգել և հարգանքով վերաբերվել երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Այս մասին դեկտեմբերի 21-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին։
Նրա խոսքով՝ Իրանը միշտ նշել է հումանիտար հարցերի կարևորությունը, որոնք առաջ են եկել Լաչինի միջանցքը փակելու հետևանքով, և դա շատ կարևոր է։
«Խնդիրների լուծման լավագույն միջոցը բանակցություններն են և բարյացակամ պայմաններում բանակցություններ վարելը՝ ուշադրություն դարձնելով հումանիտար հարցերին»,- նշել է Հայաստանում Իրանի դեսպանը։