2022-12-21 14:50
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի դեսպանը գնացել է Լաչինի միջանցք. ադրբեջանական լրատվամիջոցներ
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին գնացել է Լաչինի միջանցքի տեղամաս, որտեղ ադրբեջանցի «բնապահպանները» արգելափակել են ճանապարհը։
«Այդ մասին վկայում են լուսանկարները, որոնք հրապարակվել են թուրք դիվանագետի թվիթերյան էջում»,- հավաստիացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Լուսանկարները, ինչպես սպասվում էր, մակագրված են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։
Մինչդեռ դեսպանի թվիթերյան էջում Լաչինից լուսանկարներ չկան։ Կամ դեսպանն է օպերատիվորեն հանել դրանք, կամ ԶԼՄ-ներն են դեսպանին վերագրել այդ այցը։
News.am